Մինչ քաղաքական ուժերը փորձում են ուղղորդել ՀՀ քաղաքացիների «այո»-ն կամ «ոչ»-ը սահմանադրական փոփոխությունների առնչությամբ, անտեսված է մնացել սփյուռքի տեսակետը։ Իսկապես, ի՞նչ մոտեցում ունեն սահմանադրության փոփոխությունների նկատմամբ դրսի մեր հայրենակիցները։ «Մոտեցումները տարբեր են՝ և՛ դրական, և՛ չեզոք, ովքեր էլ տեղյակ չեն, չեն կարդացել, ըմբոստանում են, թե ո՞ւմ է դա պետք։ Իհարկե, գերակշռող հատվածը դրական է գնահատում»,- մեզ հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ